ADS-ECO logo ADS-ECO
Գլխավոր
2027թվականը հանդիսանում է Էկոարդյունաբերական համալիրի կառուցման նախատեսնվող մեկնարկի ժամանակի սկիզբը

2030

2027–2030․ Կառուցումից մինչև լիարժեք գործարկում

2027 թվականը նախատեսվում է որպես ADS ECO էկոարդյունաբերական համալիրի շինարարության մեկնարկային տարի։ Մինչև 2030 թվականը համալիրը նախատեսվում է հասցնել նախագծային ամբողջական հզորության՝ ձևավորելով Հայաստանի առաջին լիարժեք ինտեգրված շրջանաձև տնտեսության էկոհամակարգը։

Նախագծային հիմնական ցուցանիշները՝

  • 180 տոննա/օր թափոնների ընդունում, տեսակավորում և համալիր վերամշակում,
  • 10–17 ՄՎտ մաքուր էլեկտրաէներգիայի արտադրություն և մատակարարում ցանցին,
  • 80–90% ռեսուրսների և նյութերի վերականգնման մակարդակ,
  • աղբավայր ուղարկվող մնացորդների ծավալի առավելագույն կրճատում՝ «զրո աղբավայր» նպատակային մոտեցմամբ։

Մոտ 40 հեկտար տարածքում միասնական համակարգով գործելու են համալիրի բոլոր 9 հիմնական ենթակառուցվածքները՝ թափոնների ընդունումից և AI տեսակավորումից մինչև վերամշակում, էներգիայի արտադրություն, արդյունաբերական արտադրություն, գյուղատնտեսություն և էկոլոգիական ենթակառուցվածքներ։